Հասարակություն 

75-ամյա թոշակառուն ձեռնափայտով ծեծի է ենթարկել դատախազին

75-ամյա թոշակառուն ձեռնափայտով ծեծի է ենթարկել դատախազին՝ վնասելով վերջինիս աչքը: Այս մասին հայտնում է  «URA.ru»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Չելյաբինսկում, մարտին: Թոշակառուն դատախազի մոտ գնացել է, որպեսզի խոսի որոշման մասին, որ համաձայն իր ավտոտնակը պետք է քանդվեր, պապիկը որոշել է բողոքարկել դատարանի որոշումը:
Դատախազից լսելով, որ դատարանի որոշումը չի փոխվելու՝ թոշակառուն զայրացել է, վերցրել ձեռնափայտը և հարվածել դատախազի գլխին՝ վնասելով վերջինիս աչքը:

Արդյունքում, տարեց տղամարդը ոչ միայն զրկվել է ավտոտնակից, այլ նաև ազատությունից, քանի որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը:

 

 

Նույն շարքից