Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական էջից հեռացրել է գրառումն այն մասին, որ Նովիչոկ թույնը, որով Լոնդոնի պնդմամբ թունավորվել է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը, ռուսական ծագում ունի: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Բրիտանիայի ԱԳՆ-ում նշել են, որ վերոնշյալ գրառումը Թվիթերում հայտնվել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի ճեպազրույցի ժամանակ:
Հայտնվում է, որ դեսպանի խոսքերը սխալ է փոխանցվել, իսկ թե երբ է հեռացվել գրառումը, չի նշվում: