ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին, թե կոնկրետ ինչ ներողություն է սպասում Լոնդոնից և ինչպես պետք է արտահայտվի այդ ներողությունը:
«Մենք որևէ բանի չենք սպասում, մենք սպասում ենք, որ առողջ միտքն ի վերջո կհաղթանակի, և միջազգային հարաբերություններին չի հասցվի այնպիսի վնաս, ինչիպիսին մենք տեսնում ենք վերջին շրջանում»,-ասել է Պուտինը՝ Անկարայում Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո:
ՌԴ նախագահը հավելել է, որ սա վերաբերում է ոչ միայն Սկրիպալի գործին, այլ նաև միջազգային հարաբերությունների այլ ասպեկտներին: