Հասարակություն 

Սպասվում է առանց տեղումների, բայց ցուրտ եղանակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           26.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          11.40C

 

Նույն շարքից