Բրիտանական հատուկ ծառայություններն, ամենայն հավանականությամբ, գտել են գաղտնի լաբորատորիան, որտեղ պատրաստվել է Նովիչոկ թույնը: Այս մասին հայտնում է The Times-ը:
Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ այդ լաբորատորիայում ռուսական ծառայությունները հատուկ փորձարկումներ են իրականացրել՝ հասկանալու համար կարելի է արդյո՞ք այդ թույնով մարդ սպանել:
Նշվում է, որ Լոնդոնը 100 տոկոսանոց ինֆորմացիա չունի լաբորատորիայի մասով:
The Sun-ն իր հերթին գրում է, որ լաբորատորիան, որտեղ պատրաստվել է Սերգեյ Սկրիպալի թույնը, գտնվում է Մոսկվայի ծայրամասում՝ Յասենևո շրջանում: Պարբերականը պնդում է, որ թույնը պատրաստվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից: