Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ավստրիայի վարչապետը բացատրել է, թե ինչու է հրաժարվել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

analitik.am

Վիեննան հրաժարվել է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին, քանի որ կողմ է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելուն: Այս մասին  Puls 4-ի եթերում հայտարարել է Ավստրիայի վարչապետ Սեբասիան Քուրցը:

«ԵՄ երկրների 1/3 մասը չցանկացան արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին, մենք էլ չցանկացանք: Արտաքին գործերի նախարարի հետ որոշում կայացրեցինք չանել դա, քանի որ ավանդաբար լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, չեզոք երկիր ենք և մեզ մոտ են գտնվում շատ միջազգային կազմակերպություների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շտաբ-գրասենյակները»,-ասել է Քուրցը:

Մարտի 28-ին Ավստրիայի արտգործնախարար Կարին Քնայսլը հայտարարել էր, որ Լոնդոնը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել՝ կապված ռուսաստանցի դիվանագետներին չարտաքսելու Վիեննայի որոշման հետ:

 

Նույն շարքից