«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարությունը պատրաստվում է թերևս իր վերջին որոշմամբ Տաշիրի քաղաքապետարանին նվիրաբերել Տաշիրի հարկային տեսչության վթարային շենքը: Կառավարության որոշման համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է:
Ըստ այդմ՝ Տաշիրի քաղաքապետարանը պարտավորվում է 5 մլն դրամով ապամոնտաժել շենքը, ևս 7 մլն դրամ ներդնել զբոսայգի հիմնելու համար:
Զբոսայգու ստեղծման համար անհրաժեշտ գումարի մյուս մասը կներդնի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Թե որքան կներդնի հիմնադրամը՝ հայտնի չէ, բայց կարևորն այն է, որ վթարային շենքի փոխարեն Տաշիրը կունենա բարեկարգ զբոսայգի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում