Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ն սառը պատերազմ չի ցանկանում Ռուսաստանի հետ. Դաշինքի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ սպառազինության մրցավազքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մեզ սպառազինության նոր մրցավազք պետք չէ: Մենք կենտրոնանում ենք հարցի վրա, թե ինչպես կարող ենք հստակ և վճռականորեն պատասխանել Ռուսաստանի գործողություններին»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ցանկանում սառը պատերազմ, սակայն շարունակելու է հզորացնել իր պաշտպանունակությունը, իր ուժերի մարտունակությունը: Նա ընդունել է, որ Ռուսաստանն իր տարածքում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունի՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ՆԱՏՕ-ն պահպանելու է զգոնություն:

 

Նույն շարքից