Ֆրանսիայում պատրաստվում են 1/3-ով կրճատել պատգամավորների թիվը, ինչի մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել էր դեռ նախագահի աթոռի համար պայքարելու ժամանակ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է երկրի քաղաքական և խորհրդարանական կյանքը ամբողջությամբ փոխելուն:
Այսպես՝ փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորների թիվը 577-ից հասնելու է 400-ի, իսկ Սենատի վերին պալատում՝ 348-ից հասնելու է 244-ի:
Եթե պալատները հավանության արժանացնեն Մակրոնի ծրագիրը, գործընթացն ավելի կարագանա, հայտնել է Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
Հիշեցնենք, որ Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվեց 2017 թվականի մայիսին: Նա արդեն բարեփոխումների շարք է իրականացրել, որոնք վերաբերում են, մասնավորապես, աշխատաշուկային, հարկային քաղաքականությանը և այլն: