Հասարակություն Մշակույթ 

Սաուդյան Արաբիայում 35 տարի անց կրկին կինոթատրոն կբացվի. Հայտնի է առաջին ցուցադրվող ֆիլմը

analitik.am

Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարվա մեջ առաջին անգամ հասարակական կինոթատրոն է բացվելու , ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցն արաբական այդ երկրում կսկսի գործել այս տարի ապրիլի 18-ից, Էր Ռիյադում: Այս մասին ապրիլի 4-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի մշակույթի և ինֆորմացիայի նախարարությունը:

Առաջին ֆիլմը, որ կցուցադրվի կինոթատրոնում, կլինի Ռայան Քիգլերի «Սև հովազը»:
Նշվում է, որ մինչև 2030 թվականը երկրում պետք է գործի մոտ 350 կինոթատրոն:

Հավելենք, որ Սաուդյան Արաբիայում կինոթատրոնների գործունեությունը դադարեցվել էր 1980 թվականից:

 

Նույն շարքից