Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Շնոհակալ եմ համատեղ աշխատանքի համար. Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարական է տալու

analitik.am

«Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը»,-այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորիդ շնոհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով: Տեմպերը չգցեք»,-ասաց վարչապետը:

Նշենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի լիազորություններն ապրիլի 9-ին կլրանան, կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո նախարարները լինելու են ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը:

 

Նույն շարքից