Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը որոշել է ներկայացուցիչ չնշանակել ՆԱՏՕ-ում

Ռուսաստանը որոշել է ներկայացուցիչ չնշանակել ՆԱՏՕ-ում, քանի դեռ դաշինքը պատրաստակամություն չի հայտնել համատեղ աշխատանքի մասով: Նման հայտարարությամբ հանդես է եկել  ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Անդրեյ Կելինը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ռուսաստանցի չինովնիկը նշել է, որ Մոսկվան համապատասխան որոշումը կայացնելու է միայն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն իրական պատրաստակամություն հայտնի լուրջ աշխատելու մասով:

«Հիմա շատ լուրջ իրավիճակ է, Եվրոպայում ռազմա-քաղաքական լարվածություն կա: Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք կմեղմացնեն լարվածությունը: Սակայն մենք դեռ նման պատրաստակամություն չենք տեսնում»,-ասել է Կելինը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչն Ալեքսանդր Գրուշկոն էր, ով  2018 թվականի հունվարին նշանակվեց ՌԴ ԱԳ փոխնախարար:

 

Նույն շարքից