Հասարակություն 

Վրաստանում հանք է փլուզվել. Զոհեր և վիրավորներ կան

Վրաստանի արևմտյան մասում հանքի փլուզման արդյունքում 6 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 5-ին, առավոտյան, Թխիբուլի քաղաքու: Փլուզումից հետո դեպքի վայր են մեկնել իրավապահներ և շտապօգնության աշխատակիցներ:

Դեպքի վայր է մեկնել նաև Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին:

Նշենք, որ անցած շաբաթ Իմերեթիում հանքի փլուզման արդյունքում մեկ հանքափոր էր մահացել:

 

Նույն շարքից