«Կա ռազմական բազայի մասին համաձայնագիրը, բայց բնական է, որ այնտեղ չէր կարող լինել հիշատակում ռազմական ոստիկանության մասին, որովհետև այդ ծառայությունն ավելի ուշ է ստեղծվել և գործում է Ռուսաստանի բոլոր միավորումներում»,-այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության հայտնվելու մասին:
Քոչարյանը այլ մեկնաբանություններ չտվեց՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տվել է իր մեկնաբանությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան որոշել է ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ստեղծել Հայաստանում: Այդ ստորաբաժանումներից մեկը լինելու է Գյումրիի ռուսական ռազմական բազայում, մյուսը՝ Երևանում: