Քաղաքական քոնսալթինգում մասնագիտացած Cambridge Analytica ընկերությունը հնարավոր է տեղեկություններ է հավաքել Facebook-ի 87 միլիոն օգտատիրոջ մասին: Այս մասին ասված է աշխարհի խոշորագույն սոցկայքի տարածած հայտարարության մեջ:
Facebook-ի տեխնիկական տնօրեն Մայք Շրեփֆերը նշել է նաև, որ օգտատերերը, որոնց անձնական տվյալների մասով արտահոսք է եղել, բնակվում են հիմնականում ԱՄՆ-ում:
Բացի ԱՄՆ-ի բնակիչներից Cambridge Analytica ընկերությունը տեղեկություններ է հավաքել նաև Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Կանադայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Վյետնամի, Ավստրալիայի քաղաքացիների մասին: Ավելի վաղ խոսվում էր 50 միլիոն օգտատիրոջ մասին:
Cambridge Analytica ընկերությունն օգտատերերի անձնական տվյալները յուրացրել է մարդկանց մանիպուլացիայի ենթարկելու համար: