Քաղաքական Միջազգային 

Հունաստանը 7 հազար զինծառայող է ուղարկում Թուրքիայի հետ սահման

Հունաստանն ուժեղացնում է Թուրքիայի հետ սահմանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պանոս Կամմենիսը:
Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում 3,5 հազար զինծառայող է ուղարկվելու  Էգեյան ծով, նույնքան զինծառայող էլ ուղարկվելու է Էվրոս:

Կամմենոսի խոսքերով, դա պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունների սրմամբ. «Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած սպառնալիքի: Մենք հույսներս կապում ենք միայն մեր ուժերի հետ, օգնության չենք սպասում դաշնակիցներից կամ ընկերներից»,-ասել է հույն նախարարը:

Թուրք-հունական հարաբերությունները կտրուկ սրվեցին մարտին, երբ Էվրոսում թուրքական իշխանությունները ձերբակալեցին երկու հույն զինծառայողի, որոնք հատել էին թուրքական սահմանը: Աթենքը դրանից հետո հայտարարեց, որ դա տեղի է ունեցել վատ տեսանելիության պատճառով և պահանջեց վերադարձնել իր զինծառայողներին: Սակայն, Անկարան չի պատրաստվում դա անել, փոխարենը մեղադրում է հույն զինծառայողներին լրտեսության մեջ և պատրաստվում է պատասխանատվության ենթարկել վերջիններիս:

 

 

Նույն շարքից