Քաղաքական 

Հայաստանը Սկրիպալի գործում պաշտպանել է Ռուսաստանին. Քոչարյանը պարզաբանում է Երևանի որոշումը

Ապրիլի 4-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստում Հայաստանը և ևս 13 երկիր, որոնց հիմնական մասը նախկին ԽՍՀՄ երկրներն են, միացել են Մոսկվայի պատրաստած հայտարարությանը, որը վերաբերում է Մեծ Բրիտանիայում թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը:

Բացի Հայաստանից, Ռուսաստանին Սկրիպալի գործի շրջանակներում իրենց աջակցությունն են հայտնել նաև Բելոռուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Իրանը, Սիրիան և այլն:

Արդեն այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Երևանը որոշել այս հարցում պաշտպանել Մոսկվային, ասաց, որ խնդիրը պաշտպանելու մեջ չէ, ուղղակի նախ պետք է տրվեն մի քանի հարցերի պատասխաններ՝ որտե՞ղ է պատրաստվել թույնը, ո՞վ է իրականացրել հանցագործությունը և ո՞ւմ պատվերով: Քոչարյանի խոսքերով, դատողություններ կարելի կլինի անել միայն այդ հարցերի պատասխաններից հետո:

Նույն շարքից