Ինչպես տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից, Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությամբ և Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քիչ առաջ Վատիկանի այգիներում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը՝ դառնալով քրիստոնյա ժողովուրդների սիրո ու եղբայրության խորհրդանիշ: Նարեկացու արձանը Հայաստանի մի մասնիկն ու հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգության խոսուն վկան է, որն իր հավերժական հանգրվանը գտավ Սուրբ Աթոռում:
Քիչ առաջ Վատիկանի այգիներում բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը /տեսանյութ/