Բրիտանիայում թունավորված Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր՝ Յուլյա Սկրիպալի ազգականուհին՝ Վիկտորյա Սկրիպալը, հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Յուլյայի հետ, գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Մենք խոսել ենք, Յուլյան ասաց, որ ամեն ինչ կարգին է»,-ասել է Վիկտորյան:
Ավելի վաղ հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել էր Россия 1-ի եթերում: Ամեն դեպքում հաղորդավարը նշել է, թե չի կարող հաստատել, որ Վիկտորյայի տրամադրած ձայնագրությունը կեղծ չէ: Հեռախոսազրույցի ժամանակ Յուլյան ասել է, որ իր վիճակը նորմալ է:
Զրույցի ժամանակ Յուլյան խոսել է նաև հոր մասին՝ նշելով, որ վերջինս լավ է, որևէ խնդիր չկա:
Հավելենք նաև, որ Վիկտորյայի խոսքերով, հենց Յուլյան է զանգահարել իրեն: