Մոսկվայի դատարանը կալանք է դրել ռուսաստանցի միլիարդատեր եղբայրներ Զիյավուդին և Մագոմեդ Մագոմեդովների դրամական միջոցների վրա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Ձյուրկոյին:
Դատարանի ներկայացուցիչը, սակայն չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Сумма գրուպ ընկերության սեփականատերերին ձերբակալել են մարտի 30-ին, նրանք կասկածվում են 2,5 միլիարդ ռուբլի յուրացնելու մեջ:
Հավելենք, որ Զիյավուդին Մագոմեդովը Forbes-ի վարկածով Ռուսաստանի 100 ամենահարուստը մարդկանց թվում է, նրա կարողությունը հասնում է 1,4 միլիարդ դոլարի: