Հասարակություն 

Վթարի հետևանքով քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվել

Անընդմեջ տեղացող ձյուն-անձրեւի պատճառով օրերս մի հսկայական ժայռաբեկոր սարից պոկվել ու գլորվել էր ուղիղ ջրահավաքներից (կապտաժներից) ժայռերով անցնող 530 մմ տրամագծով Ագարակ-Օձուն մայր ջրատարի վրա` շարքից հանելով խողովակաշարի 7 մետրանոց մի հատված: Մինչդեռ այդ ջրագիծը սպասարկում էր Թումանյան քաղաքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասերի բնակչությանն ու Հագվի գյուղի կեսին, ինչպես նաեւ Օձուն ու Այգեհատ գյուղերինը՝ ամբողջությամբ:

Վթարի հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել անջուր մնացած վերոհիշյալ համայքների բաժանորդները, սակայն Վեոլիա ջրի «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Ալավերդի» տեղամասի մասնագետների ջանքերով խնդրին, չնայած բարդ տեղանքին, օպերատիվ լուծում գտնվեց: Մայրուղային խողովակաշարի վթարված հատվածը փոխարինվեց 7 մետր երկարությամբ պողպատե նոր խողովակով և ժամեր անց սպառողների ջրամատակարարումը վերականգնվեց:

 

 

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Նույն շարքից