Սքոթլենդ Յարդն այսօր՝ ապրիլի 5-ին, հրապարակել է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլյայի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Յուլյան ևս հոր հետ թունավորվել էր:
«Ես արթնացել եմ մեկ շաբաթ առաջ, ուրախ եմ ասել, որ ամեն օր ուժերս ավելի են վերականգնվում: Շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և բարի խոսքերի համար, որոնք ստանում եմ:
Ես պետք է շնորհակալություն հայտնեմ շատերին, հատկապես Սոլսբերիի բնակիչներին, ովքեր օգնել են, երբ ես ու հայրս անօգնական ենք եղել: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սոլսբերիի հիվանդանոցի անձնակազմին խնամքի և պրոֆեսիոնալիզմի համար»,-ասել է Յուլյան՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը: