Վրաստանում ապրիլի 6-ը հայտարարվել է սգո օր: Այս մասին ասված է հարևան երկրի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Վրաստանի Թխիբուլի քաղաքում հանքի է փլուզվել ինչի արդյունքում 6 զոհ և 3 վիրավոր կա: Վիրավորներից երկուսի վիճակը կայուն ծանր է:
Ողբերգական միջադեպից հետո Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրել են ուժեղացնել վերահսկողությունը աշխատաշուկայում անվտանգության ապահովման հարցում: