Հասարակություն 

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռիմա Դեմիրճյանի հետ

analitik.am

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է  ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան:

Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված հարուստ փաստավավերագրական նյութերին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, ինչպես նաեւ  թանգարանի ֆոնդում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվին:

Թանգարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի հետ:

Նորընտիր նախագահը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:

Նույն շարքից