Միջազգային Քաղաքականություն 

Այսօր ԱՄՆ-ը կհայտարարի ռուսաստանցի օլիգարխների և Պուտինի շրջապատի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 6-ին, Վաշինգտոնը հայտարարելու է ռուսական էլիտայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, հայտնում է  The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հայտնվում է, որ սահմանափակումները վերաբերելու են ռուսաստանցի օլիգարխներին, ղեկավար շրջանակներին, Պուտինի շրջապատի ներկայացուցիչներին:

Այս քայլով Սպիտակ տունը կատարում է Կոնգրեսին տված խոստումը՝ միջոցներ կիրառելով Մոսկվայի դեմ, որին ամերիկացիները մեղադրում են 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Թերթը ենթադրում է, որ նոր սահմանափակումներն ավելի են բարդացնելու երկու երկրների հարաբերությունները և խորացնելու դիվանագիտական լարվածությունը:

Նույն շարքից