Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը հրավիրյալների ցուցակը չի համաձայնեցրել գործող նախագահի աշխատակազմի հետ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր երդմնակալության արարողության հրավիրյալների ցուցակը չի համաձայնեցրել գործող նախագահի աշխատակազմի հետ:

Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում դժգոհ են մնացել, որ Սարգսյանը հրավերքներ է ուղարկել նաև ընդդիմադիր կուսակցություններին և մամուլի ներկայացուցիչներին, որոնք գործող իշխանությունների համար տարիներ շարունակ համարվել են իզգոյներ:

Բայց Սարգսյանը ցույց է տվել, որ դա իր միջոցառումն է, և ինքն է որոշելու, թե ովքեր կարող են ներկա գտնվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից