Հասարակություն 

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը շքեղ ամառանոց է կառուցում. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:

Հիշեցնենք, որ Սահակյանը պաշտոնը ստանձնելուց հետո անհաշտ պայքար էր ծավալել համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Նա կոռուպցիայի դեմ պայքարի իր ճանապարհին չէր խնայել անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հովանավորյալներին, որոնք ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:

Դրա հետևանքով, ըստ մամուլի տեղեկությունների, լարվել էին վերջինիս և Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կենսաթոշակների յուրացման գործով ազատազրկված Վազգեն Խաչիկյանը ևս առանձնատուն կառուցելու մղում ուներ: Նա իր առանձնատունը կառուցել էր վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց շատ չանցած»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից