Բարի օր Քաղաքականություն 

Հայտնի է, թե ինչպես է Բրիտանիան իր դաշնակիցներին ապացուցել, որ Մոսկվան է թունավորել Սկրիպալին. Մանրամասներ խորհրդակցությունից

analitik.am

Բրիտանական հետախուզությունը պնդում է, որ «Новичок» թույնը, որով թունավորվել է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը, ստեղծվել է Սարատովի երկրամասի Շիհանի քաղաքի ռազմական բազայում: Այս մասին հայտնում է The Times-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, Միացյալ Թագավորության դաշնակիցների հետ խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել բրիտանական հետախուզական ծառայության ներկայացուցիչը՝ այսպիսով համոզելով խորհրդակցության մասնակցիներին, որ Սկրիպալի գործում մեղավորը Մոսկվան է: Արդյունքը դարձավ այն, որ 28 երկիր որոշում կայացրեց արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին:

Ապրիլի 5-ին բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սկրիպալին և վերջինիս թունավորած թույնը ստեղծվել է Մոսկվայում:

 

Նույն շարքից