Հայաստան 

Վարչապետը չի կարող ասել, թե Ամանորից հետո իրավիճակն ինչպիսին կլինի

analitik.am

Չի կարելի ժողովրդի բախտի հետ խաղալ, շոկի մեջ պահել մարդկանց: Երեկ անգամ տպավորություն կար, որ դոլարը դառնալու է 800-900 դրամ: Այս մասին Փակ շուկայում շրջելուց հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:   Հարցին՝ մարդիկ կարո՞ղ են հանգիստ լինել, որ ամանորյա տոնական 12 օրերից հետո դոլար-դրամ տատանումների եւ գների բարձրացման նոր անակնկալ չի լինի: «Ես չեմ կարող կանխատեսել, բայց կարծում եմ՝ նման ցնցում չի լինի, ինչպես երեկ եղավ»,- ասաց նա: 


Սկզբնաղբյուրը` yerkir.am

Նույն շարքից