Միջազգային Քաղաքականություն 

Քադաֆին 20 միլիոնի չափով ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական արշավը. Միսսուրի

analitik.am

Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի նախկին թարգմանիչ Միֆտահ Միսսուրին RT  հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է այն մասին, թե ինչպես է Քադաֆին ֆինանսավորել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը:

Միսսուրիի խոսքերով, Լիբիա կատարած այցի ժամանակ Սարկոզին Քադաֆիին հայտնել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում, իսկ Քադաֆին հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել ֆրանսիացուն:

Նա հաստատել է, որ Սարկոզիի նախընտրական շտաբի անդամները հանդիպում են ունեցել լիբիացի չինովնիկների հետ:

Միսսուրին պնդում է, որ հանդիպումների ժամանակ փաստաթուղթ է կազմվել, որով ֆրանսիացիները 50 միլիոն եվրո են ուզել լիբիական կողմից: Սակայն Քադաֆին այդ գումարն իջեցրել և հասցրել է 20 միլիոնի:

Նախագահի նախկին թարգմանիչը նաև նշել է, թե Քադաֆին ոչ մեկ անգամ է իր ելույթներում խոստովանել, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սարկոզիին:

Նույն շարքից