Գլխավոր 

Հայաստանը պետք է անհանգստանա ռուս-թուրքական աննախադեպ մերձեցումից. Հայկ Մարտիրոսյան

analitik.am

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ Անկարան կարողանում է շատ խելացի կերպով քաղաքական առևտուր անել և հասնել արդյունքի:
Այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը, անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցմանը, նշեց, որ վերջին շրջանում այդ գործընթացը լուրջ թափ է հավաքել, ինչը պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն էլ մեկուսացված են:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մարտիրոսյանի խոսքերով, Երևանը պետք է անհանգստանա ռուս-թուրքական մերձեցումից, քանի որ դրա ծավալներն աննախադեպ են:

Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախում առաջին իսկ բախման դեպքում Թուրքիան ներքաշվելու է մարտական գործողությունների մեջ: Անկարան դա չի անելու ակնհայտորեն, բայց ունենալու է ուղղակի մասնակցություն ծավալվող իրադարձություններում:

Հայաստանի համար դեպքերի վատ զարգացումը կանխելու համար, քաղաքագետի կարծիքով, Երևանը պետք է հասնի այն բանին, որ Մոսկվան ամենաբարձր մակարդակով հայտարարի, թե Արցախը Թուրքիայի հետ քննարկման առարկա չի կարող լինել. «Պետք է Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով մեսիջներ ուղարկվի, որ Արցախը չի կարող դառնալ Թուրքիայի հետ քննարկման առարկա: Իսկ եթե Հայաստանը շարունակի մնալ չեզոք և քնած վիճակում, բացառված չէ, որ Հայաստանի բարեկամները կփորձեն խնդիրներ լուծել»:

Նույն շարքից