Հասարակություն 

Ռուսաստանը պարզաբանում է պահանջում Լոնդոնից Սկրիպալների կենդանիների դիակիզման մասով

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարել այն, որ Լոնդոնում որոշել են դիակիզել թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի կենդանիներին՝ այսպիսով ոչնչացնելով ինչ-որ ապացույցներ:

Զախարովայի խոսքերով, բրիտանական իշխանությունները ուղղակի ոչնչացրել են Սկրիպալների ծովախոզուկներին և կատվին, այնինչ կենդանիները կարող էին օգնել բացահայտել գործը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դիմել է Լոնդոնին՝ պարզաբանում պահանջելով կատարվածի մասով:

Ավելի վաղ  Mirror-ը հայտնել էր, որ Սկրիպալների տանը երկու սատկած ծովախոզուկ է հայտնաբերվել, իսկ կատվին համապատասխան մարմինները ստիպված են եղել քնեցնել:

Դրանից հետո կենդանիներին դիակիզել են, որպեսզի թույնը չտարածվի:

 

 

Նույն շարքից