Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանում չինովնիկներին արգելել են օգտվել սև ամենագնացներից

analitik.am

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել, համաձայն որի պետական պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաները չպետք է լինեն սև գույնի: Համապատասխան որոշումը հրապարակվել է հարևան երկրի կառավարության պաշտոնական կայքէջում:

Փետրվարին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ էր արել չինովնիկներին վերջ տալ սև ամենագնացների դարաշրջանին, քանի որ դա բոլորին նյարդայնացնում է: Վարչապետի խոսքերով, պետք է աստիճանաբար անցում կատարել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներին:

Կառավարության որոշման համաձայն, մինչև այս ամսվա վերջ բոլոր նախարարները, պետական մարմինները պետք է ներկայացնեն ավտոպարկերը թարմացնելու մասով պլանները՝ հաշվի առնելով այն, որ մեքենաները պետք է լինեն տնտեսող:

 

 

Նույն շարքից