Բարի օր Քաղաքականություն 

Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, նրան այլևս թշնամի պետք չէ. Ռուբեն Մեհրաբյան

analitik.am

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող հաշվի չնստել Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռյակի հետ, որն  իրողություն է ձևավորում:
Այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է ուշադիր հետևի զարգացումներին, քանի որ սխալի գինը կարող է ճակատագրական լինել, հետևաբար Երևանը սխալվելու իրավունք չունի:

Մեհրաբյանի կարծիքով, վերոնշյալ երեք երկրների համագործակցության հարցում Արցախի մասով վտանգ չկա, իսկ Հայաստանը պետք է անի այնպես, որ Մինսկի խումբը շարունակի գործել, Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն հորիզոնական, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է փորձ արվի բնականոն հունի մեջ մտնել. «Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, նրան այլևս թշնամի պետք չէ»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է ստացվում, որ Սիրիայի հարցում հիմնարար տարաձայնություններ ունեցող երկրները համագործակցում են իրար հետ, քաղաքագետն ասաց, որ ուղղակի այս պահին նրանց շահերը համընկել են:

Մեհրաբյանն անդրադարձավ նաև ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործին, մասնավորապես նրան, որ Հայաստանը միացել է այն երկրներին, որոնք այս հարցում պաշտպանում են Ռուսաստանի դիրքորոշումը: Քաղաքագետը կարծում է, որ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում Հայաստանին, սակայն դրան մի օր կարող է վերջ դրվել:

 

Նույն շարքից