Հասարակություն 

Արցախում վնասազերծվեց ևս մեկ մահաբեր օջախ

analitik.am

Փետրվարի 2-ին ժամը 16:02-ին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ ՃԿԿ ահազանգ է ստացվել այն մասին,որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Մ. Իսրայելյանը համայնքի տարածքում հողագործական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է չպայթած զինամթերք: Ահազանգով դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվածը գնդիկաբեկորային ավիառումբ է: Շրջափակելով տեղանքը և ձեռնարկելով անվտանգության այլ միջոցառումներ վտանգավոր գտածոն ոչնչացվեց: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԱՀ ԱԻՆ-ից:

Շնորհակալություն հայտնելով բնակչին ակտիվ համագործակցության համար, նույնն ակնկալում ենք մեր բոլոր քաղաքացիներից: Ավելորդ չենք համարում կրկին դիմել բնակչությանը և հիշեցնել ական, զենք-զինամթերք կամ որևէ այլ կասկածելի առարկայի հանդիպելուց մի մոտեցեք, ձեռք մի տվեք: Հիշեք տեղանքը և անհապաղ դիմեք համապատասխան մարմիններին:

ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ ՃԿԿ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով 047-94-09-11, 047-94-39-11, գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ 911, 112 համարներով:

Նույն շարքից