2014 թվականի մայիսի 16-ին՝ Նախախորհրդարանի հրավիրված հանրահավաքի ժամանակ, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ինքն է ստանձնում փոփոխության առաջնորդի դժվար ու պատասխանատու դերը՝ նշելով. «Այսօր գերիշխում է այն հարցադրումը, թե ո՞վ է լինելու այն մարդը, որին մենք պետք է հավատանք, որը հերթական անգամ մեզ չի խաբելու, որը հերթական անգամ առևտրի մեջ չի մտնելու և ունենալու է այն վճռականությունը, որ չնահանջի: Ո՞վ է այդ մարդը, կա՞ այդպիսի մարդ: Ես ամենայն անհամեստությամբ բարձրաձայնում եմ՝ դա ես եմ»:
Ո՞վ է լինելու մեր առաջնորդը