ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ-ի ընկերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր երկրում բանավեճեր են ընթանում՝ արդյո՞ք Ռուսաստանն ԱՄՆ-ի ընկերն է: Իրականում սա սխալ հարց է, քանի որ Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ-ի ընկերը: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ուզում Մոսկվայի հետ աշխատել»,-ասել է Հեյլին՝ հավելելով, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցում է, երբ շահավետ է իրեն և հարվածում է, երբ պետք է:
«Մենք չենք ցանկանում լինել մեկի ընկերը, ում չենք հավատում: Իսկ հիմա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վստահություն չկա»,-հայտարարել է ամերիկացի պաշտոնյան: