Հասարակություն 

Չինաստանում արգելել են ինտերնետ-խանութներում Աստվածաշունչը վաճառել

analitik.am

Չինաստանի կառավարությունն արգելել է ինտերնետ-խանութներում Աստվածաշունչը վաճառել, այս մասին հայտնում է UCA News-ը:

Պարբերականի տեղեկություններով, հիմա Աստվածաշունչ հնարավոր չէ գնել նույնիսկ Taobao-ում Amazon-ում և Dangdang-ում:

Նշվում է, որ Չինաստանում արդեն վաղուց թույլատրում են Աստվածաշունչ վաճառել միայն քրիստոնեական եկեղեցիներում, սակայն մինչ այս պահն օրենքը չէր տարածվում համացանցում:
Այլ կրոնների մասով նման սահմանափակումների մասին տեղեկություններ չկան:

 

Նույն շարքից