Հասարակություն 

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները վերսկսվել են

analitik.am

Գազայի և Իսրայելի սահմանին պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումները վերսկսվել են: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Haaretz-ին:

Պարբերականը գրում է, որ իսրայելական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բախման արդյունքում 3 պաղեստինցի է տուժել: Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի բանակի զինծառայողները կրակ են բացել ցուցարարների վրա:

Իսրայելական կողմն իր հերթին նշում է, որ բախումներ սկսվել են 5 կետում: Թել Ավիվը հայտարարել է, որ թույլ չի տալու անվտանգության ռեժիմի խախտում և միջոցներ է ձեռնարկելու հարձակվողների նկատմամբ:

 

Նույն շարքից