Հասարակություն 

Լեռնագոգում հայտնաբերված ականը ոչնչացման նպատակով տեղափոխվել է անվտանգ տարածք

analitik.am

Ապրիլի 6-ին, ժամը 13:50-ին ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով:

***

Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Նույն շարքից