Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին. Ցանկում հայտնվել է 38 անուն

analitik.am

ԱՄՆ-ը քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Նոր սահմանափակումները տարածվելու են 38 գործարարի, պաշտոնատար անձի և ընկերությունների վրա: Պատժամիջոցների մասին հայտարարությունը տարածել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր պատժամիջոցները վերաբերելու են ռուսաստանցի օլիգարխներին, Պուտինի շրջապատին:

Հավելենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ամիսներ առաջ հրապարակել էր Կրեմլյան ցուցակը, որտեղ տեղ էին գտել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց անունները: Ենթադրվում էր, որ հենց վերջիններիս նկատմամբ են կիրառվելու նոր ամերիկյան սահմանափակումները:

 

Նույն շարքից