Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը պետք է զորքը դուրս բերի Ղարաբաղից. Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը

analitik.am

Գոյություն ունեցող իրավիճակն անընդունելի է Ադրբեջանի համար, և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ ստատուս քվոն պետք է փոխվի: ՏԱՍՍ գործակալության հետ ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին: Ալիևը նշել է, որ Բաքվի համար այդ հայտարարությունն ընդունելի է, և ադրբեջանական իշխանությունների կարծիքով, հենց այդպես էլ պետք է լինի. «Մենք կոնկրետ քայլերի ենք սպասում: Հայտարարությունները կարևոր են, սակայն պետք է հարցը լուծել»:

Ալիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Արցախից, սակայն Երևանը հրաժարվում է դա անել:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հարցի կարգավորման գործընթացը կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ հայկական զորքերը կհեռանան: Ալիևի խոսքերով, դա կլինի միայն առաջին քայլը, ինչից հետո հակամարտությունը փուլային տարբերակով կլուծվի:

 

Նույն շարքից