Հայաստան 

Գյումրիում գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են ցուցարարները

analitik.am

Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, հավաքվել են  ցուցարարները, որոնք պահանջում են օրեր առաջ Գյումրիում սպանդ իրականացնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։


Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները 22 ժամ ժամանակ էին տվել Դատախազությանը՝ Վալերի Պրեմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար։ Նշվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո հավաքվելու են նույն վայրում պատասխան ստանալու համար։
 

«Դատախազը կփոխանցի այսօր իր վերադասին, թող քննարկեն, նիստ անեն, ռուսներին խառնեն իրար, Սահմանադրությունը խառնեն իրար։ Վաղը ժամը 5-ին մի մարդու նման հավաքվում ենք ու կիմանաք՝ ինչ անենք»,- հայտարարել էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նույն շարքից