Միջազգային Քաղաքականություն 

Միլլերից մինչև Պատրուշև. Ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում հայեր չկան

analitik.am

ԱՄՆ-ը հրապարակել է ռուսաստանցի գործարարների անունները, որոնց վերաբերելու են նոր ամերիկյան պատժամիջոցները: Ցուցակում հայտնվել են Օլեգ Դերեպասկան, Իգոր Ռոտենբերգը, Վիկտոր Վեքսելբերգը, Սուլեյման Քերիմովը, «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Зенит»  ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն և այլն: Ցուցակում հայերի անուններ չկան:

Ինչ վերաբերում է ուժայիններին, ովքեր հայտնվել են նոր ամերիկյան պատժամիջոցների թիրախում, ապա այստեղ տեղ են գտել օրինակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, 2007-16 թվականներին ՌԴ արտաքին հետախուզության պետ Միխայել Ֆրադկովը, ով հիմա ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրենն էր, և այլոք:

Ամերիկյան պատժամիջոցների մասին հայտարարվեց այսօր՝ ապրիլի 6-ին:

Նույն շարքից