Հասարակություն 

Սերգեյ Սկրիպալի վիճակն արդեն լավ է, նա արագ կազդուրվում է

analitik.am

Բրիտնական Սոլսբերիում թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի վիճակն այևս ծայրահեղ ծանր չէ: Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:

«Նա լավ է արձագանքում բուժմանը, արագ կազդուրվում է»,-հայտարարել է Salisbury District Hospital-ի աշխատակից Քրիստինա Բլանշարդը:

Ապրիլի 5-ին էլ բրիտանական ոստիկանությունը հրապարակել էր Սկրիպալի դստեր՝ Յուլյայի հայտարարությունը, որում վերջինս նշում էր, որ արդեն լավ է զգում իրեն և արագ առողջանում է:

Նույն շարքից