Հայաստան 

Ազգի ողբերգությունը չի կարելի օգտագործել սեփական PR-ի համար

analitik.am

Այսօր Երևանի Բրազիլական հրապարակից տեղի ունեցավ ավտոերթ՝ դեպի Գյումրի: Զարմանալին այն էր, որ երեկ ֆեյսբուքում՝ տվյալ նախաձեռնության էջում, 150-ից ավելի օգտատեր նշել էր, որ մասնակցելու է երթին, սակայն մասնակիցների թիվը 15-ից չէր անցնում:


Դեռ չենք խոսում այն մասին, որ նախաձեռնության կազմակերպիչները մշտապես հայտարարություններ են անում ամբողջ հասարակության անունից:

Չի կարելի ազգի ողբերգությունն օգտագործել սեփական PR-ի համար՝ սա վերաբերում է հավասարապես թե նախաձեռնության հեղինակներին, ովքեր ամբողջ հասարակության անունից պահանջներ են ներկայացնում, թե այն մարդկանց, ովքեր նման դեպքերում սահմանափակվում են բացառապես ՖԲ ստատուսներով և ՖԲ-ում տարբեր նախաձեռնություններին իրենց մասնակցությունը նշելով:

Նույն շարքից