Բարի օր Տնտեսություն 

Ամերիկյան պատժամիջոցներից հետո ռուսաստանցի օլիգարխները միլիոններ են կորցնում

analitik.am

Այն բանից հետո, երբ ապրիլի 6-ին ԱՄՆ-ը հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, ռուսաստանցի միլիարդատերերը սկսել են հսկայական գումարներ կորցնել: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Մասնավորապես նշվում է, որ միլիարդատեր Օլեգ Դերեպասկան մեկ օրվա ընթացքում արդեն 957 միլիոն դոլար է կորցրել:

ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հայտնի գործարարին, գրում է, որ վերջինս դեռ չի ցանկանում մտածել ստեղծված իրավիճակի մասին, պատրաստվում է Զատիկ տոնել, ինչից հետո համապատասխան վերլուծություններ կանի:

Forbes-ը հայտնում է, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո ռուսաստանցի ևս մի քանի գործարարներ գումարներ են կորցրել: Մասնավորապես Սուլեյման Քերիմովը կորցրել է 244 միլիոն, Վիկտոր Վեքսելբերգը՝ 41 միլին դոլար: Սակայն կան նաև միլիարդատերեր, ովքեր հարստացել են, օրինակ՝ Վլադիմիր Բոգդանովը և Անդրեյ Սկոչը:

Նույն շարքից