Բարի օր Ռազմական 

Հրամանատարական հավաքներ՝ Արցախում

analitik.am

ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Անցկացվող միջոցառումը գտնվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են ԱՀ ՊԲ-ից, հնգօրյա պարապմունքների ծրագիրը հագեցած էր խմբային վարժանքներով, սեմինար և ցուցադրական պարապմունքներով: Հավաքների ընթացքում, մասնակիցների համար տեսական ու գործնական բնույթի տարաբնույթ պարապմունքներ են անցկացրել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

Մասնավորապես շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարտավարությունն ու մարտի համակողմանի ապահովումը` ցերեկային ու գիշերային ժամերին, կրակային և ֆիզիկական պատրաստության հարցերը, զորատեսակների և ծառայությունների արդյունավետ փոխգործակցության  կազմակերպումն ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների առանձնահատկությունները:

Հավաքների ավարտին իմի են բերվել արդյունքները, և ըստ այդմ բոլոր մասնակից հրամանատարները վերադաս հրամանատարության կողմից ստացել են համապատասխան մեթոդական ցուցումներ և անհրաժեշտ հանձնարարականներ` հրամանատարական հավաքներում  յուրացրած նյութը հնարավորինս կարճ ժամկետներում տեղայնացնելու և գործնականում կիրառելու ուղղությամբ:

Նույն շարքից