Հասարակություն 

Առնոլդ Շվարցենեգերը դուրս է գրվել հիվանդանոցից

Սրտի անհետաձգելի վիրահատությունից հետո հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչ Դենիել Քեթչելին:

Երկաթե Առնին գտնվում է տանը, նա իրեն շատ լավ է զգում:

Հիշեցնենք, որ Շվարցենեգերը վիրահատության ենթարկվեց մարտի 29-ին: Սա նրա սրտի երկրորդ վիրահատությունն էր, առաջինը իրականացվել էր 1997 թվականին:

 

Նույն շարքից