Հասարակություն 

Կանադայում հոկեյի թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. Զոհեր կան

analitik.am

Կանադայում Humboldt Broncos ակումբի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ վթարի արդունքում զոհեր կան: Այս մասին հայտնում է  CTV-ն:

Հեռուստաընկերության տեղեկություներով, մարզիկները մեկնելիս են եղել հերթական խաղին մասնակցելու համար: Զոհերի թվի մասին հստակ տեղեկություններ չեն հայտնվում:

Մի բան հաստատ է՝ մարզիկների տարիքը չի գերազանցում 20 տարեկանը:

Հավելենք, որ ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի վարորդի ճակատագիրը ևս անհայտ է:

 

Նույն շարքից